Մերձմոսկվայի Լենինի շրջանում երկու մարդ հրդեհի զոհ է դարձել։

ՌԴ ԱԻՆ շրջանային կոմիտեի տվյալով՝ դեպքը կատարվել է Մալե Վիդնոե գյուղում։

«Ժ. 22:06-ին հրդեհի մասին ահազանգ է ստացվել, 23.06-ին հրդեհի երկու զոհերի մարմիններ են հայտնաբերվել։ Հետագա մանրամասները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում։

Շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալով՝ զոհերը երեխաներ են, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հավելելով, որ զոհված երեխաները մեկ եւ երեք տարեկան էին։