Հանրապետության  որոշ շրջաններում, այսօր՝ հունվարի  14-ին, ժամը 10:00-ի դրությամբ, ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սեւան, Կոտանք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին) :

Ստեփանավանի եւ  Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: