44-ամյա ամերիկացի Ալարիկ Հանթը, որը սպանության համար Հարավային Քարոլինա նահանգի խիստ ռեժիմի բանտում ցմահ ազատազրկման է դատապարտված, The Private Eye Writers of America գրական մրցանակի է արժանացել՝ «Cuts Through Bone» դետեկտիվ վեպի համար:
Նրա վեպը դարձել է բեսթսելլեր ու բարձր գնահատականի արժանացել ԱՄՆ դետեկտիվ գրողների ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Դատապարտյալն իր վեպը գրել է ինը ամիսների ընթացքում, երբ ազատ է եղել բանտային աշխատանքներից:
Հանցագործի յոթ զոհերը խիստ քննադատության են ենթարկել ամերիկացու ստեղծագործությունը, սակայն հրատարակիչները պաշտպանել են նրան՝ նշելով, որ նրա նկարագրած իրադարձությունները ոչ թե մարդասպանի հուշեր են, այլ՝ գեղարվեստական հորինվածք:





























