Ճապոնացի ձկնորսները Սադո կղզուց ոչ հեռու բռնել են հսկայական կաղամարի:
Գլխոտանու երկարությունը կազմում է մոտ չորս մետր, նրա քաշը գերազանցում է 160 կիլոգրամը: Զարմանալի չէ, որ նման հսկաները հարյուրամյակներ շարունակ սարսափեցրել են ծովագնացներին, հաղորդում է «Utro.Ru»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:
Հաղորդվում է, որ գիտնակնները կենդանուն ուսումնասիրելով կկարողանան ավելի շատ տեղեկություններ ստանալ նրանց այլ ցեղակիցների մասին:
Որոշ տվյալների համաձայն՝ հսկայական կաղամարի չափսերը կարող են հասնել մինչեւ 16,5 մետրի:




























