Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում անհայտ անձինք ավելի քան 16 կմ երկարությամբ էլեկտրամալուխ են գողացել: Հանցագործության արդյունքում հոսանքազրկվել է «Սեդանկա-Պատրոկլ» մայրուղին, որը կառուցվել էր Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի համար:
Հաղորդվում է, որ գողությունը տեղի էր ունեցել 2013թ. դեկտեմբերի վերջին: Արդեն վերականգնել է ութ կմ մալուխ: Հարուցվել են մի քանի քրեական գործեր, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Պրիմորիեի երկրամասի ղեկավարության մամուլի ծառայությունը:
Մայրուղու լուսավորությունը նախատեսվում է վերականգնել մինչեւ հունվարի վերջը:
«Սեդանկա-Պատրոկլ» մայրուղին Վլադիվոստոկում կառուցվել էր ԱԽՏՀ-ի գագաթաժողովի համար, որը տեղի էր ունեցել 2012թ.: Մայրուղու շինարարության համար ծախսվել էր 29 միլիարդ ռուբլի (870 միլիոն դոլար):





























