Նիդեռլանդների իշխանությունները օրինագիծ են քննարկում, որը բանտարկյալներին կպարտավորեցնի բանտախցերի համար վարձավճար տալ։
Երկրի կառավարությունը ցանկանում է առավելագույնը երկու տարվա ընթացքում օրական 16 եվրոյի չափով վճար գանձել բանտարկյալներից, ինչը կազմում է վարձակալության իրական արժեքի 7% -ը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Քննարկման դրված օրինագիծը նախատեսում է նաեւ բանտարկյալներից փոխհատուցում գանձել հետաքննության եւ դատական լսումների անցկացման համար։
Ենթադրվում է, որ բանտախցի համար վճար սահմանելու մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ.-ից։
Նշենք, 2013թ. Նիդեռլանդները հայտարարել էին բյուջետային կրճատումների պատճառով 20 բանտեր փակելու մասին։




























