ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի դատարանը հանել է նույնասեռականների ամուսնությունների գրանցման արգելքը:

Ըստ դատարանի՝ գեյերի եւ լեսբուհիների ամուսնության արգելքը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրության քաղաքացիների իրավահավասարության դրույթին, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Associated Press-ը:

Նման որոշումը լայն տարաձայնություններ է առաջ բերել եւ արժանացել նահանգապետ Մերի Ֆելինի, գլխավոր դատախազի եւ բարձրաստիճան այլ անձանց քննադատությանը: