ԱՄՆ ռազմաօդային ուժերի 30 սպաների, որոնք պատասխանատու են միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման համար, հունվարի 15-ին հեռացրել են ծառայությունից՝ որակավորման քննությունների ժամանակ արտագրելու համար:

Մոնթանա նահանգում Մալմսթրոմի բազայում, 341-րդ հրթիռային թեւում ստուգման ժամանակ պարզվել է, որ 2013-ի օգոստոսին եւ սեպտեմբերին ամենասյա որակավորման քննությունների ժամանակ սպաներից մեկն իր 16 գործընկերներին SMS հաղորդագրություններ է ուղարկել թեստի ճիշտ պատասխաններով: Եվս 17 զինծառայողներ խոստովանել են, որ իմացել են խախտման մասին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Գերատեսչությունում սպաների վարքն անընդունել են համարել եւ նշել, որ ամերիկյան միջուկային զինանոցն անվտանգության մեջ է: Ընդհանուր առմամբ, Մոնթանայում միջուկային զինամթերքի պատրաստության համար պատասխանատու է մոտ 190 մարդ, նշվում է CNN-ը: