Վրացական ուղղափառ եկեղեցու հոգեւորական Գաբրիելի գերեզմանին այցելողներն ու իրենց երազանքի իրականացմանը սպասողները ընդհանուր առմամբ մոտ 2 մլն դոլար են ծախսել: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով մծխեթական թեմը:
Թեմում նշել են, որ գերեզման այցելողների կողմից գնվել է մոմերի ռեկորդայի քանակություն, որից ստացված շահույթը կազմել է մոտ չորս միիոն լարի:
Ավելի վաղ հունվարի չորսին սոցցանցերում վրացի հավատացյալները տեղեկություններ էին տարածել, որ մայր Պարասկեւան տեսիլք է ունեցել, որի համաձայն, եթե հունվարի յոթին այցելել հայր Գաբրիելի գերեզման՝ խնդրելով երկու երազանքների իրականացում, դրանք անպայման կկատարվեն: Դրան հազարավոր մարդիկ են արձագանքել՝ հուսալով հասնել իրենց ցանկությունների կատարմանը:
Իր հերթին հոգեւորականներից ոմանք իրենց բլոգերում գրել էին, որ տեղի ունեցողը «ազգի աննորմալ հոգեւոր կյանքի արդյունք է»:



























