Գրող Հաննա Ռոզինը, «Տղամարդկանց վերջը» գրքի հեղինակը, TIME-ի էջերում թվարկել է հինգ հատկանիշ այն մասին, որ տղամարդկանց դարաշրջանը մոտենում է ավարտին:Նրա կարծիքով. անցյալում են մնում տղամարդկի ավանդական հասկացությամբ, ովքեր «ենթադրում են, որ իշխանությունն իրենց իրավունքն է, իսկ առաջնորդությունը՝ իրենց կոչումն է, ինքնավստահ, մտահոգված այն ամենով, ինչն իրենց բնորոշ չէ»:
Ակնհայտ է, որ աշխարհի պատկերը, որտեղ տղամարդիկ բիզոններ են որսում, կանայք զբաղված են երեխաներով ու տնային գործերով, այլեւս իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է Inopressa-ն՝ վկայակոչելով TIME-ին:Ռոզինը թվարկում է ավանդական տղամարդկանց «հնացման» հատկանիշները.
1. Տղամարդիկ անհաջողություններ են կրում աշխատանքում: Դվարությամբ են հարմարվում փոփոխություններին՝ պայմանավորված ծառայությունների եւ տեղեկատվության տնտեսության կողմից արդյունաբերական տնտեսության ճնշվածությամբ:
2. Վերանում է ավանդական տնային տնտեսությունը, որը հենված է գումար վաստակող տղամարդու վրա: ԱՄՆ-ում զույգերի 40 տոկոսի դեպքում կանայք տղամարդկանցից ավելի շատ են վաստակում: Էլ ավելի շատ են միայնակ մայրերը:Կանայք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում:
3. Տղամարդկանց դարաշրջանի ավարտը նկատվում է աշխատանքային եւ միջին դասում՝ «տղամարդիկ կորցնում են աշխատանքը եւ հայրանալու ցանկությունը, իսկ կանայք ամեն ինչ միայնակ են անում»: Շատ դեպքերում իրական «մայրիշխանություն» է ծագում:
4. Տղամարդիկ սպառել են բռնության ու ագրեսիայի իրենց մենաշնորհը. Կանայք ավելի ագրեսիվ են դառնում՝ գնում են պատերազմի, հայտնվում են բանտում, կռվում են:
5. Այժմ նույնիսկ տղամարդկանց է հուզում մարմնի մազակալումը,- նշում է հեղինակը՝ նկատի ունենալով մազերի էպիլյացիան:«Մենք չենք ցանկանում տղամարդկանց դարձնել ներքինի: Մենք կարող ենք պահպանել տղամարդու բնավորության այն հատկանիշները, որոնք մեզ դուր են գալիս, ուղղել այն, ինչը թույլ չի տալիս տղամարդկանց առաջընթաց ապրել»,- եզրափակում է հեղինակն ու երազում աշխարհի մասին, որտեղ ոչ ոք երեխաների հետ փողոցով զբոսնող իր որդուն գործազուրկ կամ անհաջողակ չի համարի:


























