Ստամբուլի Գեզի այգու պահպանման համար բողոի դուրս եկած 74 հոգու նկատմամբ հարուցված գործը հետաքննող դատախազ Հուսեյն Ասլանը որոշում է կայացրել դադարեցնել այդ գործի հետաքննությունը՝ զարմացնելով իր որոշման տեքստով։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դատախազ Հուսեյն Ասլանը Գեզի այգու բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 74 հոգու նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը կարճել է եւ որոշման մեջ նշել հետեւյալը.
Ցուցարարները մասնակցել են խաղաղ ցույցի։
Եթե նույնիսկ առանց թույլտվության են մասնակցել, խաղաղ հավաքներին մասնակցելը ՄԻԵԴ-ի որոշումների համաձայն չի կարող հանցանք համարվել։
Ցուցարարներն օգտագործել են իրենց հավաքներ իրականացնելու ժողովրդավարական իրավունքը։
Ցուցարարները որեւէ հանցանք չեն գործել եւ խառնված չեն հանցանքների։
Նշենք, որ հիշյալ ցուցարարները ձերբակալվել էին երթերի եւ ցույցերի մասին օրենքը խախտելու եւ իրավապահներին դիմադրելու մեղադրանքով։





























