Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն մեկնել է Աֆղանստան: Նա Թբիլիսիի օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ այնտեղ այցելելու է վրացի խաղաղապահներին:

«Մենք մտադիր ենք ծանոթանալ Աֆղանստանում մեր զինվորական համակազմի կյանքի պայմաններին եւ ծառայությանը: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի մեր առաքելությունը արժանիորեն ներկայացնի Վրաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է նա:

Բաքրաձեն ընդգծել է, որ Վրաստանը իր զինվորական ստորաբաժանումով «լրջորեն» ներկայացված է Աֆղանստանում եւ իր լուման է ներդնում համաշխարհային խաղաղության գործում: Ներկայումս Աֆղանստանում են գտնվում 920 վրացի զինվորականներ: Նրանցից 170-ը ծառայում է Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ 750-ը` ԱՄՆ պատասխանատվության գոտում: