Հայաստանի քաղաքաշինության նախարարության աղետի գոտում բնակարանների բաշխման hանձնաժողովի որոշմամբ վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվելու է 3-րդ վիճակահանության և նորակառույց բնակարանների հավաստագրերի հանձնման հրապարակային միջոցառում: Այդ օրը ևս 192 անօթևանների կհատկացվեն բնակարաններ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, աղետի գոտում բնակարանաշինության առաջին փուլով 2009-2010թթ. -ին շահագործման կհանձնվի 1056 բնակարաններ: Նախորդ երկու վիճակահանությունների ընթացքում բնակարաններ հատկացվեցին գյումրեցի անօթևան 285 ընտանիքների: