Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, հայտնում է «GHN»-ը։

Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ անունից աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։

Բացի այդ, Սպիտակ տան աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ընդհանուր արժեքներին, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր։

ԱՄՆ փոխնախագահը Աֆղանստանում ունեցած ավանդի համար շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին։

Միացյալ նահանգներ կատարած այցելության շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռիչարդ Լուգարի եւ Ջոն Մըքքեյնի, ինչպես նաեւ ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների հետ։