Հունիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում Գավառի Բոշնաղյան փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց անհայտ անձինք ծեծի են ենթարկել 1965 թ. ծնված հանցավոր աշխարհում «հեղինակություն» հանդիսացողԱնդրանիկ Մարտիրոսյանին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վայրում անհայտ անձինք մահակով հարվածել են Մարտիրոսյանին, այնուհետեւ նստել են արտասահմանյան արտադրության, առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներ եւ դիմել փախուստի: Մարտիրոսյանը դեպքի վայրից հեռացել է անհայտ ուղղությամբ եւ օգնության համար բուժհիմնարկներ չի դիմել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 1 պարկուճ: Նույն օրը երեկոյան անգիտակից վիճակում եւ մարմնական բազմաթիվ վնասվածքներով Ա. Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի մանրամասները ճշտվում են, ընթանում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ բառացիորեն օրեր առաջ Արարատի մարզի Գոռավան գյուղում գնդակահարվել էր քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ, «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը՝ «Մարսո» մականունով:


























