Forbes ամսագրի տվյալներով, ամենահարուստ ռուսաստանցին Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինն է, որի ունեցվածքը գնահատվում է 15,8 միլիարդ դոլար:
Ըստ ամսագրի, անցած տարվա ընթացքում Ռուսաստանում միլիարդատերերի թիվն աճել է երկու անգամ, 2009թ. նրանց թիվը կազմում էր 32, այս տարի՝ արդեն 62:
«Ոսկե հարյուրյակի» առաջին տասնյակը միասին աշխատել է 70 միլիարդ դոլար:
Առաջին տասնյակում են նաեւ Ռոման Աբրամովիչը (11,2 մլրդ), Օլեգ Դերիպասկան (10,7 մլրդ), ԼՈՒԿՕՅԼ-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (10,6 մլրդ): Յոթերորդ տեղում է Վլադիմիր Պոտանինը՝ 10,3 մլրդ-ով: Ունեցվածքի աճի տեմպերով նա երկրորդ տեղն է զբաղեցրել Լիսինից հետո: «Ինտերռոսա»-ի նախագահը մեկ տարում 8,2 մլրդ է վաստակել:
Հարուստ գործարարների ցանկում 2004թ-ից ի վեր առաջին անգամ չի հայտնվել Բորիս Բերեզովսկին, որն այժմ ապրում է Լոնդոնում: Նախորդ տարի նա զբաղեցնում էր 29-րդ տեղը: Ցանկից դուրս են մնացել նաեւ Շալվա Չիգիրինսկին եւ Թելման Իսմայիլովը, որը կորցրել է Չերկիզովյան շուկան: Մեծ պարտքերի պատճառով ցանկում չէ նաեւ Դաշնային խորհրդի անդամ Սերգեյ Պուգաչեւը:




























