Միջազգային բորսաներում Հունաստանում տնետեսական աղետալի վիճակի հետ արդեն քանի օր տեւող անկումը մայիսի 6-ին իր գագաթնակետին հասավ Նյու Նյորքի բորսայում, որտեղ ամերիկյան 30 հսկա ընկերությունները ներառող Dow Jones-ի ինդեքսը 10 տոկոսի հասնող անկում գրանցեց:
Մեկ օրում Dow Jones-ի ինդեքսի նման անկում չի գրանցվել նույնիսկ 2008-ի ճգնաժամի ժամանակ: Dow Jones-ի ինդեքը 2008-ի սեպտեմբերի 29-ին գրանցել է անկում 777 կետով: Այսինք մայիսի 6-ի 997 կետով (10 տոկոս) անկումը ռեկորդային է:
Նշենք, որ միեւնույն ժամանակ միջազգային բոլոր բորսաներում կտրուկ անկումներ են տեղի ունենում արդեն մի քանի օր: Մայիսի 7-ին եւս շարունակվում են անկումները: Ռուսական RTS-ը որի ինդեքսը հասել էր համարյա 1700-ի, իջել է 1400-ի սահմանագծից: Միեւնույն ժամանակ նավթի 1 բարելի գինը, որը հասել էր 90 դոլարի, իջել է 80-ից ներքեւ: Աղետալի վիճակում է նաեւ եվրոն, որի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ վերջին 15 ամսվա ամենացածր կետին է հասել` կազմելով մեկ եվրոյի դիմաց 1.27 դոլար:



























