Մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունը ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 5-ը ԼՂՀ բոլոր շրջաններում անցկացրել է հասարակական գրավոր հարցումներ, որոնց մասնակցել է 500 հոգի: Ըստ այդ հարցումների, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հարցվածների 71,7 տոկոսը, չի մասնակցելու 17,2 տոկոսը, իսկ 11 տոկոսն էլ դեռ չի կողմնորոշվել:

Հարցին, թե ո՞ր կուսակցությանը կողմ կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, հարցախույզի մասնակիցներից 31,8 տոկոսը նախապատվությունը տվել է «Ազատ Հայրենիք» կուսակցությանը, 22,6 տոկոսը` Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, 22,3 տոկոսը` ՀՅԴ-ին եւ 7,8 տոկոսը` Արցախի կոմունիստական կուսակցությանը: