Երեկ՝ մայիսի 9-ին պոկվել են «Հաղթանակ» զբոսայգու կարուսելի շղթաները: Ժամը 18-ի սահմաններում պոկվել են կարուսելներից մեկի շղթաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը, միջադեպի արդյունքում տուժել են 4 հոգի, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Մասնավորապես՝ 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը եւ 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը թիվ 3 մանկական հիվանդանոց, որտեղ ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս են գրվել: Իսկ «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 1975թ. ծնված Մարինե եւ 1997թ. ծնված Մենուա Վարդանյանների վիճակը բժիշկները գնահատել են ծանր եւ միջին ծանրության։
Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ տեղում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները՝ պարզելու դեպքի հանգամանքները:




























