Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Դոնի Ռոստովում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ նրա հետ քննարկել տնտեսական եւ տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Այժմ մենք Ձեզ հետ հանդիպում ենք սյն բանի համար, որպեսզի մտքեր փոխանակենք տիրող իրավիճակի մասին։ Կան, իհարկե, տնտեսական հարցեր, որոնք միշտ քննարկվում են Ձեր՝ Ռուսաստան եւ իմ՝ Հայաստան այցերի ժամանակ»,- ասել է Մեդվեդեւը։
Նա նաեւ ասել է, որ մտադիր է կիսվել եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների արդյունքներով, այդ թվում ղարաբաղյան հակամարտության մասով։
Նա շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Մոսկվայում Հաղթանակի 65-ամյակի միջոցառումներին: Դ.Մեդվեդեւի խոսքով, դա ցույց է տալիս «մեր պետությունների մերձեցման եւ ռազմավարական հարաբերությունների զարգացման մակարդակը»:
Սերժ Սարգսյանն իր հերթին կարծիք է հայտնել երկու նախագահների աշխատանքային հանդիպումների կարեւորության մասին եւ ընդգծել, թե հպարտ է, որ մասնակցել է Հաղթանակի 65-ամյակի միջոցառումներին: «Ես հպարտ էի: Եւ ահռելի շքերթը-հրաշալի հիշեցում է մեր ընդհանուր պատմության եւ մարտական եղբայրության մասին»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նա հայտնել է, որ մտադիր է այսօր երեկոյան Ռոստովում հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


























