Այսօր՝ հունիսի 9-ին Արդարադատության խորհրդում կայացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի երդման արարողությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Մկրտչյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 31-ի հրամանագրով:



























