Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կառավարման տնօրեն Գուրգեն Խաչատրյանը դեռեւս ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել էր, որ այս տարի չի կրկնվելու նախորդ տարիների դժգոհությունը: Սակայն այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, դիմորդների դժգոհությունը նույնն է՝ երկակի, ճշմարտանման պատասխանների առկայություն թեստերում, ինչպես նաեւ թեստերում զետեղված գրականության հատվածներ, որոնք չկան դասագրքերում: Այս հարցի կապակցությամբ ԳԹԿ կառավարման տնօրենը պարզաբանումներ է տվել NEWS.am-ի թղթակցին.
«Նախնական պայմանավորվածություն ենք ունեցել, որ թեստերը չլինեն շատ պարզ ու բարդ, լինեն նորմալ թեստեր, չկրկնվեր կասկածելի առաջադրանքները, այս պայմանավորվածությունը ամեն դեպքում եղել է եւ միջինը պետք է լիներ ոչ թե 11, այլ 13-ի կարգի: Մի քանի հատ էլ կարող է լինել բարդ առաջադրանքներ, որ 20 միավորը շատ մատչելի չլիներ»,- ասել է Գուրգեն Խաչատրյանը, որի ակնկալիքները այդպես էլ չեն իրականացել:


























