Հունիսի 19-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնելու տոնը: Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ տարիներ առաջ այս տոնը հռչակվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս առիթով հունիսի 19-ին, ժամը 10:15-ին, Տիգրան Մեծ պողոտայից ուխտավորների թափորը կշարժվի դեպի մայր եկեղեցի: Ժամը 10:30-ին, մայր եկեղեցում կմատուցվի Ուխտի Ս. Պատարագ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ` մասնակցությամբ Մայր Աթոռի Հայորդաց Տների սաների, ապա կկատարվի մատաղի օրհնություն: Ծրագրի ավարտին այս առիթով Խոր Վիրապի վանքից, Լուսավորչի Կանթեղից բերված լույսը կբաժանվի ժողովրդին: