ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երեւանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի հետ համատեղ այսօր` հունիսի 16-ին կազմակերպել է ակցիա, որի շրջանակներում մաքրվելու եւ բարեկարգվելու են Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ Արամ Խաչատրյանի հուշարձանները:

Հուշարձանների մաքրման ակցիային մասնակցելու են ուսանողներ եւ երիտասարդներ, որոնց նախաձեռնությամբ այն կրելու է շարունակական բնույթ: Նմանատիպ միջոցառումների միջոցով երիտասարդները փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել անվանի գործիչների հուշարձանների պահպանության խնդրին: