Տարեց ճապոնացի Հիդեակի Ադաչին Օսակայի այգում ցանկացել է թաղել շուրջ 200 կգ պոռնկագրական նյութեր, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ թոշակառուին ձերբակալել են այն պահին, երբ նա իր բեռնատարից պոռնկագրական բովանդակությամբ ֆիլմերով եւ ամսագրերով 17 պարկ էր բեռնաթափել:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարկերում  պոռնկագրական շուրջ 500 տեսագրություն են հայտնաբերել: Ձերբակալության հաջորդ օրը տղամարդուն բաց են թողել: Նա պարզաբանել է, որ  փորձել է  պարկերը թաղել իր հիվանդ ընկերոջ խնդրանքով, որը գամված է անկողնուն: