Քալիֆորնիական Բերբանք քաղաքում բանկը կողոպտելու փորձի կասկածանքով հայկական ծագմամբ 32-ամյա տղամարդ է կալանավորվել, գրում է քալիֆորնիական «Burbank Leader» թերթը:
Ոստիկանություն կարծում է, որ Արիս Նազարյանը մտել է «Citibank» եւ գանձապահից գումար պահանջել : Գանձապահը դանդաղել է, եւ Նազարյանը շրջվել ու դուրս է եկել:
Հետաքննության արդյունքում Բերբանքի ոստիկանությունը տղամարդուն հայտնաբերել են քաղաքի Կենտրոնական գրադարանում: Նազարյանը կալանավորվել է, գրավի չափը 50 հազար դոլար:




























