Ամերիկացի ամուսինները պնդում են, որ Ռուսաստանից իրենց որդեգրած երեխաները հոգեկան խանգարում ունեն, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ աղբյուրի` զույգը դատարանի միջոցով փորձում է չեղյալ հայտարարել երեխաների որդեգրումը: Ամուսինները պատմել են, որ երեխաները բազմիցս սպառնացել են սպանել իրենց: Բացի դրանից, պարզվել է, որ երեխաները արյունակից չեն, թեպետ ամուսիններին հակառակն էին համոզել:
2012թ.-ից, նշում է աղբյուրը, երկու երեխան էլ Նյու Յորք նահանգի հոգեբուժական կենտրոնում են: Ամուսինների եւ որդեգրված երեխաների անունները, ինչպես նաեւ նրանց սեռը չեն բացահայտվում:
2013 թ.-ից Ռուսաստանում արգելվել է ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումը:




























