Կանադացի ահաբեկիչ Մայքլ Զեհաֆ-Բիբոն Օտտավայի ռազմական հուշաքարի մոտ իրականացրած իր ահաբեկչությունը բացատրել է գաղափարախոսական եւ քաղաքական դրդապատճառներով:
«Կոմսոմոլսակա Պրավադայի» փոխանմամբ՝ կանադացին ահաբեկչությունից առաջ տեսաուղերձ է թողել: Ձայնագրությունն այժմ գտնվում է ոստիկանների հսկողության տակ, հայտնում են Կանադայի իրավապաշտպան օրգանի աշխատակիցները:
Տեղական լրատվամիջոցների համաձայն, տեսագրության շնորհիվ ոստիկանները «համոզիչ ապացույց են ստացել», որ ահաբեկիչը ղեկավարվել է «քաղաքական եւ գաղափարախոսական դրդապատճառներով»:




























