Մոլլա Մոհամադ Ամինը մզկիթում 10-ամյա աղջկա բռնաբարության համար Աֆղանստանի դատարանի կողմից դատապատրվել է 20 տարվա ազատազրկման, գրում է Mignews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աֆղանստանում բռնաբարությունը դիտարկվում է որպես շնություն, ինչի արդյունքում բավականին հաճախ բանտերում են հայտնվում բռնաբարության զոհերը: Աֆղանստանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը ամիսներ շարունակ ծնողներից թաքցրել է տուժած աղջկան, ովքեր սպառնացել են սպանել երեխային՝ ընտանիքը խայտառակությունից փրկելու նպատակով: 

 Ակտիվիստուհներին հաջողվել է համոզել ծնողներին եւ աջակցել ու պաշտպանել երեխային: Նրանք ծնողներին համոզել են ներկա գտնվել դատական գործի քննության ժամանակ: