Անիմացիայի միջազգային օրը սահմանվել է 2002թ. Անիմացիոն կինոյի միջազգային ասոսցիացիայի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից` առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ցուցադրման 110-ամյակի պատվին:  1892թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ եւ գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսներին նոր՝ մինչ այդ բոլորին անհայտ  տեսարան դիտելու էր հրավիրել`  «օպտիկական թատրոնի»: Տաղանդավոր գյուտարարը առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացրել է իր սարքը, որը շարժանկարներ էր ցուցադրել, փոխանցում է  Calend-ը:

Շատ երկրներում տոնական միջոցառումները սկսվում են մի քանի օր առաջ: Անիմացիայի միջազգային օրվա նախօրեին  անիմացիոն կինոյի մասնագետները եւ սիրահարները փոխանակվում են իրենց ֆիլմերի նախագծերով եւ պրեմիերաներ կազմակերպում հանդիսատեսի համար, որն ամբողջ տարի սպասում է այդ իրադարձությանը: Այժմ մուլտֆիլմերի այդպիսի սեանսներ են միաժամանակ տեղի ունենում աշխարհի 104 երկրներում: