Չինաստանը հակաահաբեկչական կենտրոն կստեղծի: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, ասվում է Չինաստանի օրենսդրական հանձնաժողովի կողմից հրապարակված հակաահաբեկչական օրինագծում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օրինագիծը նաեւ վերաբերում է ինտերնետի անվտանգության, տրանսպորտային հսկողության, վտանգավոր նյութերի վերահսկողության, պետական սահմանների պահպանության եւ ահաբեկչական գործունեության կանխման ֆինանսավորման հետ կապված հարցերին:
Ինչպես նշում է աղբյուրը ՉԺՀ-ում գործում «Արեւելյան Թուրքեստան իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը:




























