Իսպանացի Անդոնի Լուիս Ադուրիսը «Candy Project» անվամբ լայնածավալ արշավ է սկսում ամբողջ աշխարհի կոնֆեկտներն ուսումնասիրելու համար: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ իսպանացի շեֆ խոհարարը պատրաստվում է հարցումներ անցկացնել, որոնք կոնֆետների մասին բազում հարցեր են պարունակելու, օրինակ. «Ո՞ր կոնֆետն է ամենից տարածվածը ձեր երկրում», «Որտե՞ղ եւ ինչպես են դրանք վաճառվում», «Ո՞ր կոնֆետներն են կապված ձեր մանկության հետ» եւ այլ հարցեր:

Մասնագետները նշում են, որ տվյալները կօգնեն «կոնֆետների համաշխարհային քարտեզ» կազմել:

«Մեր կյանքում կոնֆետները մեծ տեղ ունեն, այնուամենայնիվ, ինչպես եւ հետաքրքրող շատ այլ իրեր, դրանք աննկատ են մնում»,- նշվում է հաղորդագրության մեջ: