Մեթոդական եկեղեցու քահանային կարգապահական նախազգուշացում են կատարել երկու տղամարդու պսակադրություն անցկացնելու համար: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես նշում է աղբյուրը, քահանայի պսակադրած տղամարդկանցից մեկն իր որդին էր: Քահանան խոստացել է այլեւս երբեք գեյերի չպսակադրել, ինչը թույլ է տվել նրան պահպանել սգեմը:
Աղբյուրը նշում է, որ մեթոդական եկեղեցին չի ընդունում նույնասեռականների ամուսնությունը, սակայն ողջունում է նույնասեռականներին որպես իրենց համայնքների անդամներ: «Կարգապահության գրքի» համաձայն, որն ընդունել է եկեղեցին, հետերոսեքսուալ ամուսնությունից դուրս սեքսի ամեն տեսակ «անհամատեղելի է քրիստոնեական ուսմունքների հետ»:




























