2015թ. սկզբից Հայաստանում գնաճը կկայունանա՝ նպատակային միջանցքի սահմաններում՝ 2,5 – 5,5%: Այս մասին նշված է ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումները հոկտեմբերի 28-ին սկսվել են Ազգային ժողովում: 2014 թ. օգոստոսին 12 ամսվա գնաճը կազմել էր 0,8%: Բարձրացումների հիմնական մասը` 0,6 տոկոսը, պայմանավորված էր եղել ծառայությունների սակագների աճով:

Պետբյուջեի նախագծում նշվում է, որ 2014թ. ցածր գնաճը տարեվերջին կարող է հասնել նպատակային միջանցքի ստորին շեմին՝ 4 +/- 1,5% (2,5 – 5,5%): Իսկ 2015թ. սկզբին սպասվում է դրա կայունացում՝ միջանցքի սահմաններում: