Թել-Ավիվի դատարանը հոկտեմբերի 28-ին իսրայելական սեքս-գուրու եւ աղանդի ղեկավար Գոել Ռացոնի աղմկահարույց գործով պետք է դատավճիռ կայացներ, հայտնում է Mignews-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռացոնը մեղավոր է ճանաչվել իր կանանց նկատմամբ (որոնց մի մասը նաեւ նրա աղջիկներն են) բռնաբարությունների, սոդոմների, ոչ պատշաճ գործողությունների եւ այլ սեռական հանցագործությունների մեջ: Մեղադրող կողմը ամբաստանյալի համար 25 տարվա ազատազրկում է պահանջում:
Սակայն դատը չի կայացել, քանի որ բանտի վարչության աշխատակիցները համակարգչային համակարգի սխալի պատճառով Ռացոնին մոռացել են բանտախցում, ինչի արդյունքում էլ դատը հետաձգվել է:




























