2011թ.-ից Հայաստանի 63 հազար գյուղացի գյուղատնտեսական վարկերի տոկոսագումարների սուբսիդիաներ է ստացել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Սուբսիդիաների չափը կազմում է տոկոսադրույքի 4-6 տոկոսայի կետ, իսկ սուբսիդավորված վարկերի ընդհանուր պրոֆիլը կազմում է մոտ 60 մլրդ դրամ:
2014թ. ապրիլից մինչեւ հունիս մոտ 10 հազար գյուղացի սուբսիդավորված վարկեր են ստացել, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ եւս 10 հազար:
Վարկերի տոկոսադրույքները սկզբանպես կազմել են 14%, սակայն այս տարում ոչ մեծ նվազեցում է նախատեսվում՝ տարեկան մինչեւ 13%, մի շարք դեպքերում՝ 12%:
Նշենք, որ պետական ծրագրով սուբսիդավորվում են միայն անհատ գյուղացիների վարկերը:



























