NASA-ի տիեզերակայանից արձակելիս պայթել է Antares հրթիռակիրը՝ ամերիկյան Cygnus նավի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NASA-ի տվյալները։
Հրթիռի մեկնարկը, ըստ աղբյուրի, ուղիղ եթերով հեռարձակվում էր NASA-ի կայքում։
NASA-ի աշխատակիցներն առայժմ տեղեկություն չունեն, թե որ տարրի անսարքությունն է հրթիռի պայթյունի հանգեցրել։ Ոչ մի մարդ մեկնարկային համալիրում չի եղել, զգալի վնաս է կրել մեկնարկային հրապարակը, Cygnus նավն ավերվել է։
Պայթյունի հանգամանքները հետաքննելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որում կընդգրկվեն NASA-ի եւ Orbital Science ընկերության մասնագետներ, որոնք կառուցել էին նավն ու հրթիռը։
Հրթիռը պետք է ՄՏԿ հասցներ 2 տոննայից ավելի օգտակար բեռ, ադ թվում՝ պարեն, սարքավորումներ եւ գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր։





























