ԱՄՆ-ում 3-րդ դասարանի աշակերտուհուն թույլ չեն տվել մասնակցել դասին այն բանից հետո, երբ աղջիկը եղել է Նիգերիայում: Աղջկա հայրը՝ Սթիվեն Օպայեմին հայց է ներկայացրել Քանեքթիքութ նահանգի դատարան՝ ընդդեմ Միլֆորդ քաղաքի դպրոցի: Պարզվել է, որ դպրոցի ղեկավարությունն արգելել է աղջիակն դպրոց հաճախել՝ վախենալով Էբոլայի համաճարակից:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Meadowside Elementary School դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Իկեոլուվա Օպայեմին հոկտեմբերի 2-23-ը գտնվել է Նիգերիայի Լագոս քաղաքի տարածքում: Դպրոցի ղեկավարությունը մտավախություն ունի, որ աղջիկը վարակվել է Էբոլայով, սակայն նրա մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 25-ի դրությամբ Էբոլայի տենդից մահացածների թիվը հասել է 4922-ի, հիվանդների թիվը՝ 10141-ի:





























