Գիտահետազոտական եւ աշխարհաքաղաքական նախագծերի առաջխաղացման նպատակով Չինաստանը մտադիր է Անտարկտիդայում օդանավակայան կառուցել: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանը կտեղակայվի «Չժունշան» երկրորդ չինական հետազոտական կայանից ոչ հեռու:

Աղբյուրը հիշեցնում է, որ չինական բեւեռախույզները 2014թ. ապրիլին այստեղ «Թայշան» չորրորդ գիտական կայանն են բացել: Հետազոտողները նաեւ սահմանել են 5-րդ բեւեռային կայանի շինարարութան տեղը:

Չինաստանը Անտարկտիդյաում հետազոտություններ է անցկացնում 1984թ.-ից: Ներկայումս բեւռային արշավների համար այն օգտագործում է 1993թ. Ուկրաինայից ձեռքբերված սառցահատ: