Մոսկվայում ձերբակալել են երկու տղամարդկանց, որոնք կասկածվում են 17-ամյա Կիրիլ Գ.-ի սպանության մեջ, փոխանցում է LifeNews-ը:
Աղբյուրը հայտնում է, որ հանցագործները 24-ամյա Մաքսիմ Ժեւնովը եւ 30-ամյա Անդրեյ Կոնոպլյովը: Տղամարդիկ ցանկացել էին առեւանգել դեռահասին, սակայն կպչուն ժապավենով կապկպելու փորձի ժամանակ խեղդել էին նրան: Հանցագործների վերջնական նպատակը սպանված պատանու մոր մոսկովյան բնակարանն էր. նրանք ցանկանում էին շանտաժ անել կնոջը:
«Կասկածյալները ձերբակալված են եւ արդեն խոստովանական ցուցմունք են տվել», - ոստիկանության հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 28-ին մամուլը հայտնել էր սեփական բնակարանում 17-ամյա դեռահասի սպանության մասին: Նրա մոր խոսքով՝ Կիրիլն իրեն սպանողի հետ ծանոթացել էր սոցցանցերի միջոցով:




























