Ռուսաստանը միտք ունի շարունակել իր արտասահմանյան ռազմաբազաների ակտիվ զարգացումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը, ով այդ մասին հայտարարել է ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի նիստում:

«Մենք շարունակում ենք զարգացնել  մեր կայաններն արտասահմանում՝ Ղրղըզստանում, Տաջիկստանում, Հայաստանում: Բավական ակտիվ ենք զարգացնում», - Շոյգուի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:

Նախարարը հիշեցրել է, որ վերջերս ռուսական էսկադրիլը ռազմական հերթապահություն է սկսել Բելառուսում: «Մենք մեր ռուսական էսկադրիլն ենք ստեղծել Բելառուսում, մենք այնտեղ հաստատվել ենք եւ սկսել ռազմական հերթապահություն եւ ուսուցում իրականացնել», - ասել է Սերգեյ Շոյգուն: