Հայաստանում հոկտեմբերի 30-ին, առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին այդ շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով: Հանրապետության մնացած շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ:

NEWS.am-ին ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝  +15+17 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,

Կոտայքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,

Գեղարքունիքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +7+12,

Լոռիում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5+10,

Տավուշում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13, 

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,    

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+17,

Արարատում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+17,

Արմավիրում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+17,   

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+14,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+10,  

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+10: