ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տարածած  այն տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինը ծանր հիվանդ է:

«Երազեցին, լեզուները թող չորանա, ամեն ինչ կարգին է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Հիշեցնենք, ամերիկյան New York Post թերթը հոդված էր հրապարակել Վլադիմիր Պուտինի լուրջ հիվանդության մասին: Թերթը ենթադրել էր, որ  Պուտինը հիվանդ է քաղցկեղով: Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ թերթի լրագրողը գրել էր, որ ՌԴ նախագահին բուժում է Գերմանիայից ժամանած 84-ամյա մի բժիշկ:

Հոկտեմբերի 28-ին «Ռոսիա -2018» Կազմկոմիտեի խորհրդի նիստին Պուտինը պատմել էր, որ  ժամանակին ֆուտբոլ է խաղացել:  «Ճիշտ է, արհեստական դաշտում: Ես հազվադեպ եմ ֆուտբոլ խաղացել, եւ խաղացել եմ արհեստական խոտածածկոով մարզադաշտում եւ կոտրել ուսոսկրս»: