Հոկտեմբերի 29-ին Մադրիդից Ռուսաստան են տեղափոխել քրեական հեղինակություն Զախարի Կալաշովին, որը հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում նրան դիմավորել են Ռուսաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:
Աղբյուրը նշում է, որ Շաքրոյի վերադարձը գողական կլանների միջեւ 7-ամյա կոնֆլիկտը դադարեցնելու հույս է ներշնչում: Մեկուսացված լինելով իսպանական բանտում՝ Կալաշովը չի մասնակցել հաշվեհարդարներին:
Աղբյուրը նշում է, որ Զախարի Կալաշովը Դեդ Հասանի քրեական կայսրության լիիրավ տերն է: «Նույնիսկ Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կենդանության օրոք Շաքրո Մոլոդոյը հեղինակությամբ նրանց չի զիջել: Այսօր գողական աշխարհում Շաքրոյի հետ համեմատության ենթակա անձ չկա», - նշվում է թերթի հաղորդագրությունում:




























