Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդարան չի եկել Հորդանան կատարած աշխատանքային այցի պատճառով: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը ներկա չէ խորհրդարանում 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Երեւանի քաղաքապետը մեծ հարգանքով է վերաբերվում պաշտոնական քննարկումներին: Նա հարգում է օրենքը եւ միշտ առաջնորդվում բացառապես օրենքով: Այսօր Տարոն Մարգարյանը խորհրդարան չի եկել այն պատճառով, որ աշխատանքային այցով Հորդանանի Թագավորությունում է: Երեւանի եւ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվելու», - նշել է նա:




























