Լիտվայի ներքին գործերի նախարար Դաիլիս Բարակաուսկասը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի հրաժարականը հնչել է գերատեսչությունում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Լիտվայի Հատուկ հետաքննությունների ծառայությունը 5 մարդու բնակության եւ աշխատանքի վայրում, ինչպես նաեւ նախկին նախագահի կուսակցության շտաբ-բնակարանում խուզարկություն է իրականացրել: Խուզարկություններն իրականացվել են հրապարակային գնումների կազմակերպման ժամանակ հնարավոր ապօրինի դավադրության ապացույցների հավաքագրման եւ հանգամանքների բացահայտման նպատակով: