Մինչեւ 2014թ. վերջ Ուկրաինան «Գազպրոմի» հաշվին մոտ 4.6 մլրդ դոլար կփոխանցի՝ նախկինում մատակարարված գազի դիմաց կուտակված պարտքի մարման եւ եւս 4 մլրդ խմ գնելու նպատակով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները ձմեռային շրջանում ռուսական գազի մատակարարումները վերսկսելու համաձայնություն են ստորագրել:
Ուկրաինան 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին մտադիր է Ռուսաստանից 4 մլրդ խմ գազ գնել: «Մենք ունենք անհրաժեշտ միջոցներ պարտավարությունը մարելու եւ հետագա մատակարարումները վճարելու համար», - աղբյուրը մեջբերում է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանին:
«Նեֆտոֆազ Ուկրաինայի» եւ «Գազպրոմի» միջեւ պայմանագրի մի շարք դրույթների եւ գնագոյացման վերաբերյալ վեճերը վերջնականապես կլուծվեն Ստոկհոլմի արբիտրաժում:





























