Իսրայելում կանանց կալանավայրի բանտարկյալները նորաձեւության ցուցադրություն են կազմակերպել, որի ընթացքում ներկայացրել են բանտում ստեղծված իրենց առաջին հավաքածուները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Մոդելները բեմ են բարձրացել բարձրակրունկ կոշիկներով, ցուցադրել են իրենց ստեղծած հագուստներն ու մասնակցել են ֆոտոսեսիայի: Նորաձեւության ցուցադրությունը կազմակերպվել է մի ծրագրի շրջանակում, որի նպատակն է կալանավորներին սովորեցնել հմտություններ, որոնք նրանք կկարողանան կիրառել պատիժը կրելուց հետո:

Հավաքածուների ստեղծման հարցում կանանց ոգեշնչել են բրիտանական զինվորական համազգեստներն ու հնդկական կրոնական հագուստները: Հավաքածուների նմուշները զարդարված են եղել ծաղիկների, կենդանիների եւ երկրաչափական ֆիգուրների նկարներով: Անազատության մեջ գտնվող կանայք նաեւ դիմահարդարման եւ վարսահարդարման վարպետություն են սովորել: