Աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր կարող են պարծենալ սոցցանցում իրենց յուրաքանչյուր «ընկերոջ» հետ ծանոթությամբ: Ավստրալացի Մեթ Կուլեշան ցանկացել է դառնալ դրանցից մեկը եւ սրճել Facebook սոցիալական ցանցի իր բոլոր 1088 հետեւորդների հետ:  Իր միկրոբլոգում Մեթը պարբերաբար զեկուցում է դասընկերների եւ մանկության, վիրտուալ ընկերների հետ հանդիպումների մասին, հայտնում է Kedem-ը: 

Մեթի նախագիծը մեկնարկել է 2014թ. աշնանը: Այս ողջ ընթացքում վերջինս հասցրել է սրճել իր 30 ընկերների հետ: Այս նույն տեմպով եւ պայմանով, որ ընկերներից ոչ մեկը Ավստրալիայից չի տեղափոխվի եւ ընկերների ցուցակը չի ընդլայնվի, նախագիծը կավարտվի 2018թ: