Բրիտանական կործանիչները փորձել են Տու-95 ռուսական ռազմավարական ռմբակոծիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Թագավորական ռազմածովային ուժերի տեղեկատվությունը:
Բրիտանական կործանիչների օդաչուները վիզուալ նկատել են օդանավը եւ ուղեկցել այն թագավորության թռիչքային տեղեկատվության շրջանով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի վերահսկման ծառայությունը հոկտեմբերի 28-ին եւ 29-ին մի քանի խումբ ռուսական ռազմական օդանավեր է նկատել, որոնք մասնակցում են խոշոր ռազմական վարժանքների Եվրոպայի օդային տարածքում:
Վերջին ամիսներին ռուսական ավիացիայի ակտիվությունը կտրուկ ավելացել է Բալթիկ եւ Սեւ ծովերի ջրային տարածքների վրա, ինչպես նաեւ Ալյասկայի ափերին:




























